Բաքուն թշնամաբար է ընդունել Մորնինգսթարի հայտարարությունը


18:06 , 20 մայիս, 2014

Բաքուն թշնամաբար է ընդունել Մորնինգսթարի հայտարարությունըArmnewsTV.am-ը գրում է.

Բաքվի ու Վաշինգտոնի քաղաքական ու դիվանագիտական առճակատումը նոր թափ է ստանում: Ադրբերջանցի քաղաքական գործիչները չեն կարողանում մարսել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի խիստ ու քննադատական հայտարարությունները: Ադրբեջանի վարչակազմի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովին հետևել է ադրբեջանցի ևս երկու չինովնիկների քննադատություններն ամերիկացի դեսպանի հասցեին: Նրանց հավաստմամբ, դեսպանը փորձում է ստվեր գցել Մոսկվայի ու Թեհրանի հետ Բաքվի հարաբերությունների վրա: Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը հայտնել է, որ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելն ու երկիրն ուղղորդելն անընդունելի են: 

Շարունակելով դիվանագիտական հարձակումն` ադրբեջանցի քաղաքական գործիչները հայտնել են, որ Ադրբեջանի օրենսդրությունն ամերիկյանից պրոգրեսիվ է ու կատարելագործված: Իր հերթին վերլուծություններ է արել նաև Ադրբեջանի վարչակազմի մեկ այլ անդամ` Ալի Հասանովը: Նրա խոսքով` Մորնինգսթարի հայտարարությունը չի համապատասխանում ԱՄՆ-ի ու Ադրբեջանի այսօրվա հարաբերությունների ոգուն: Ադրբեջանի իշխանությունները ոչ մոնոլիտ որակելու ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հայտարարությունը Հասանովը որակել է սուբյեկտիվ տեսակետ:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ