ԵԽ գլխավոր քարտուղարը խոստացել է քաղբանտարկյալների հարցը բարձրացնել Ադրբեջանի ղեկավարության մոտ


17:59 , 20 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդն այսօր հանդիպել է ադրբեջանական քաղաքացիական հասարակության մի խումբ ակտիվիստների հետ, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։

Հանդիպումը տևել է մոտ 2 ժամ։ Այդ ընթացքում քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող հարցեր, քաղբանտարկյալների խնդիրները, ԵԽ-ի առաջ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները։

ԵԽ քարտուղարին է հանձնվել ադրբեջանցի քաղբանտարկյալների ցուցակը, որում ներառված է 30 անձի անուն։

 70 անձի վերաբերյալ առաջարկվում է վերաքննել գործերը։

Յագլանդը խոստացել է բոլոր այդ հարցերը բարձրացնել Ադրբեջանի ղեկավարության առաջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ