Մայիսի 21-ից հավաքականը կսկսի նախապատրաստվել ընկերական հանդիպումներին


17:26 , 20 մայիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 27-ից մինչև հունիսի 6-ը Հայաստանի ազգային հավաքականը՝ Բեռնար Շալանդի գլխավորությամբ, երեք ընկերական հանդիպում է անցկացնելու:

Ինչպես հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը, մայիսի 27-ին՝ Շվեյցարիայի Ժնև քաղաքի «Ֆոնտենետ» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը մրցելու է Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային հավաքականի հետ, մայիսի 31-ին՝ Շվեյցարիայի Սիոն քաղաքի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում մեր ընտրանին հանդիպելու է Ալժիրի ազգային հավաքականին, իսկ հունիսի 6-ին՝ Գերմանիայի Մայնց քաղաքի «Կոֆաս Արենա» մարզադաշտում տեղի է ունենալու Հայաստանի և Գերմանիայի ազգային հավաքականների հանդիպումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ