16:13 , 20 մայիս, 2014
Քանի որ աշխարհում էական ու կարևոր բաների մասին արդեն հիմնականում մտածված ու գրված է, մեզ մնացել է միայն կարդալ այդ ամենը: Նախ՝ կարդալ, հետո նոր՝ մտածել: Կարդացածի վերաբերյալ մտածելն է ճիշտ:
Քանի որ աշխարհում այն ամենը, ինչ հնարավոր էր անել մարդու և հասարակության հետ, արդեն արված է, մեզ մնացել է մտածել է ոչ թե այն մասին, թե ինչ անել, այլ այն մասին, թե ինչ Չանել, ինչ չարժե անել:
Եվ քանի որ աշխարհը գնալով բարդանում է, իսկ աշխարհի մասին մեզ պատմող լեզուն, որպեսզի հասանելի լինի լայն զանգվածներին, գնալով պարզունակ է դառնում, ապա այն, ինչ մեզ պատմում են աշխարհի մասին լրատվամիջոցները, և այն, ինչ կա իրականում, սկզբունքորեն տարբեր բաներ են: Այդ անհամապատասխանությունը էապես հաղթահարվում է գիտական, փիլիսոփայական և գեղարվեստական գրականություն կարդալու միջոցով:
Հ.Գ.Ընթերցանությունը կտրում է մեզ իրականությունից, որից դուրս գալով միայն մենք կարող ենք հասկանալ այդ իրականության իմաստը: Ընթերցանություն կտրում է մեզ իրականությունից, ՈՐՊԵՍԶԻ մենք հասկանանք իրականությունը:

