15:25 , 20 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մարդիկ հակված են իրենց համար նման ԴՆԹ-ով կյանքի ընկեր ընտրել: Այս թեմայով հետազոտությունը հրապարակված է PNAS ամսագրում:
Գիտնականներյն ուսումնասիրել են մարդկանց գենոմների միանուկլեոտիդ պոլիմորֆիզմները և պարզել, որ որպես զույգ ապրող երկու մարդու ԴՆԹ-ներն իրար զգալիորեն ավելի են նման, քան երկու այլ՝ օտար մարդկանց ԴՆԹ-ները: Գենետիկները վերլուծել են մարդու գենոմում հանդիպող ավելի քան 1,7 մլն միանուկլեոտիդ պոլիմորֆիզմներ: Հետազոտողները նկատում են, որ ամուսինների կրթության նույն մակարդակով պայմանավորված կորելյացիաները, այնուամենայնիվ, ավելի բարձր են, քան հայտնաբերված գենետիկ նմանությունները:
Գիտնականներն ընտրել են 825 սպիտակամորթ ոչ իսպանախոս ամերկացի զույգի, որոնք ծնվել են 1930-1950-ական թթ., ներկայումս թոշակառու են և մինչև հիմա կայուն հարաբերություններ ունեն:
Միանուկլեոտիդ պոլիմորֆիզմը նույն տեսակի տարբեր անհատների մեկ նուկլեոտիդի չափով ԴՆԹ-ի համադրելի մասերի տարբերությունն է:
Հետազոտությունը կատարվել է ԱՄՆ ծերության խնդիրների հարցերով ազգային ինստիտուտի աջակցությամբ: Դրանում գիտնականներն օգտագործել են Էնն-Արբորում Միչիգանի համալսարանի Սոցիալական հետազոտությունների ինստիտուտի հավաքած գենոմային տվյալները: Գիտնականների ստացած արդյունքները նախատեսվում է օգտագործել մարդկային պոպուլյացիաների վիճակագրական մոդելներ ստեղծելու համար, որոնցում, որպես կանոն, մարդկանց միությունների ձևավորումը ենթակա չէ խիստ օրինաչափությունների և պատահական բնույթ ունի:
Հետազոտողները մտադիր են հետագայում ուսումնասիրել միջռասայական և նույնասեռ ամուսնությունների գենետիկական նախադրյալները, նաև պարզել, թե ինչպես է ԴՆԹ-ների նմանությունն ազդում մարդկանց միջև ընկերության վրա: