13:18 , 20 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Իսրայելի օդանավակայանների վարչությունը այսօր նախազգուշացրել է արտասահմանյան փոխադրողներին Թել Ավիվի մոտակայքում գտնվող Դավիդ Բեն-Հուրիոնի անվան միջազգային օդանավակայանի ինքնաթիռների թռիչքների համար հնարավոր ուշացումների մասին: Պատճառը օդանավակայանի աշխատակիցների գործադուլն է, հայտնում է ITAR-TASS-ը:
Գործադուլի հետևանքով անջատվել է իրերի ստուգման ավտոմատ համակարգը, ուղևորների իրերը ստուգում են անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռքով, ինչը զգալիորեն դժվարացնում է ուղևորների գրանցումը:
Թռիչքներն օդանավակայանից կատարվում են 15-30 րոպե ուշացումով:
Գործադուլը կազմակերպած արհմիությունները փորձում են հասնել անձնակազմի աշխատանքային պայմանների բարելավման: