Պարտադիր կուտակային համակարգը, ըստ կառավարության նոր ծրագրի, ներդրվելու է


12:26 , 20 մայիս, 2014

photo-(2)1in.am-ը գրում է.

ԱԺ-ում հաստատման ենթակա նոր կառավարության գործունեության ծրագրի «Ֆինանսական միջնորդությունը» բաժնում նշված է, որ Հայաստանում այնուամենայնիվ ներդրվելու է պարտադիր կենբսաթոշակային կուտակային համակարգ:

Մասնավորապես՝ նշված է, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գործողու-թյունների արդյունքում «պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկումը նպաս¬տելու է խնայողությունների ավելացմանը, առավել երկարաժամկետ վարկային ռեսուրսների ստեղծմանը և ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հարցում ֆինանսական համակարգի դերի մեծացմանը»: