«Ժողովուրդ». Կապանի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից Սուրիկ Խաչատրյանի թիկնապահի հետ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով


09:24 , 20 մայիս, 2014

«Կապանի ոստիկանապետ Վարդան Գևորգյանն ազատվել է աշխատանքից և ուղարկվել կադրերի ռեզերվ։ Թեև պաշտոնապես չի նշվում ոստիկանապետի պաշտոնանկության պատճառը, սակայն ըստ շրջանառվող լուրերի՝ դա կապված է մայիսի 17-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող նորաբաց «ստրիպտիզանոցում» վերջինիս թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի հետ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։