09:16 , 20 մայիս, 2014
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Յուվեցի Կարոյի փեսայի նման մարդիկ մանիակ մարդասպաններ չեն, մաֆյոզիներ չեն, նրանք պարզապես «լավ տղեք» են՝ «թասիբի մեռած», և հանուն իրենց պաթոլոգիկ «սկզբունքների» պատրաստ են ոչ միայն մարդ սպանել, այլև ամբողջ մարդկությունը վերացնել։
Այդպիսի մի կերպար է նաև, օրինակ, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը, Սյունիքի նախկին մարզպետը՝ իր ընտանիքով հանդերձ, և այլն։ Նման միջավայրում զենք պահելն ու գործածելը ինքնահաստատման, իրենց «պապաների» և «աներ-պապաների» քրեական ավանդույթների պահպանման միջոց է։
Հիշենք, որ 2010 թվականի հոկտեմբերի 5-ին Յուվեցին, ռազբորկայի մեջ մտնելով ոմն Արթուր Զադոյանի հետ, 5 անգամ կրակել է նրա ուղղությամբ, բայց, բնականաբար, խուսափել է պատասխանատվությունից։
Քաղաքական թեման փակելու համար ասեմ, որ Յուվեցուն որպես ԲՀԿ-ական չեմ ընկալում։ Որպես օրենսդիր՝ նույնպես։ Ճիշտ այնպես, ինչպես Կարամելին և Շերիֆին՝ նույն խմբակցությունից, Շմայսին, Թոխմախին կամ Բուռնաշին՝ ՀՀԿ-ից։ Եվ այդպես՝ շատ-շատերին։ Իրենց համար բացարձակապես միևնույն է, թե ինչ «քվոտա»-ով են խցկվել Աժ՝ իրենց գործերը «դզելու» համար։ Ցավալին այն է, որ իրենց պաթոլոգիաները նրանք փոխանցում են հաջորդ սերունդներին։
Ինչ վերաբերում է Վերնիսաժի կրակոցներին, ապա վստահ եղեք՝ գործը կոծկելու են։ Ինչպես Լիսկայի տան մոտ կրակոցների գործը։ Ձևակերպելու են որպես Յուվեցու փեսայի ինքնապաշտպանություն»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։