08:34 , 20 մայիս, 2014«Հովիկ Աբրահամյանի կառավարությունը երեկ Աժ է ներկայացրել իր ծրագիրը։ Այն մի քանի ուշագրավ առանձնահատկություն ունի, չնայած Աբրահամյանը վերջերս հայտարարեց. «Մենք քիչ ենք խոսելու և շատ ենք անելու», պարզվում է՝ կառավարության ծրագիրը բավականին մեծ է՝ 78 Էջ։ Մինչդեռ Տիգրան Սարգսյանի ներկայացրած ծրագրերը 65 էջից չէին անցնում։
Ուշագրավ է, որ ծրագրում բավականին մանրամասն անդրադարձել է հատկապես ՀՀ պաշտպանությանն ու արտաքին քաղաքականության ոլորտներին, նկարագրել այնտեղ իրականացվելիք ծրագրերը։ Այնինչ, հենց այս երկու ոլորտները ոչ այնքան կառավարության, որ֊քան՝ նախագահի լիազորությունների շրջանակներում են»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։