Ահա թե ինչ անել


00:04 , 20 մայիս, 2014

«ԵԼՔ ՉԿԱ»: Նման արտահայտության հիմա հաճախ կարելի է հանդիպել:
Հասկանում եմ այդ կերպ մտածողներին, քանի որ ինքս էլ եմ եղել նման վիճակում երկար տարիներ:
Ժամանակ առ ժամանակ զննում էի մեր իրականությունը դասական քաղաքագիտության գործիքներով ու կրկին ու կրկին համոզվում, որ ԵԼՔ ՉԿԱ:
Հետո պատահեց այնպես /առանձնազրույցում կասեմ, թե ինչպես պատահեց/, որ քննեցի 19-րդ դարի վերջի ու 20-րդ դարի սկզբի գերմանական կոնտրէլիտայի /ոչիշխանական/ փորձը:
Ու հասկացա, որ այն, ինչ համարվում է անհնարին ու հրաշք որևէ մակարդակում, լիովին իրականացնելի է մեկ այլ մակարդակում:
Ու «տեսածս» հրատարակեցի «Կոնսերվատիվ հեղափոխություն» գրքի տեսքով:
Մեզ մնում է հնարավորին չափով վերծանել այդ կոնտրէլիտայի արածները և հայկական տարբերակը կառուցելով՝ ինքներս մեզ դուրս քաշել այս ճահճից:
Եվ ոչ թե ժամավաճառութուն անել քաղաքական այս մսուրում: