22:19 , 19 մայիս, 2014
Armsport.am-ը գրում է.
WhoScored.com կայքը ներկայացրել 2013/14 թթ. մրցաշրջանում 5 առաջատար առաջնություններում՝ Անգլիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում եւ Ֆրանսիայում հանդես եկող ֆուտբոլիստների վիճակագրական տվյալները եւ գնահատականները:
Առաջատարը «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն է, ով մասնակցել է 33 հանդիպման, դարձել 31 գոլի, 12 գոլային փոխանցման հեղինակ, 6 դեղին քարտի է արժանացել, միջինում 5.5 հարված է կատարել մեկ խաղի ժամանակ, փոխանցումների ճշգրտությունը կազմել է 74.8 %, 14 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Նրա գնահատականը 8.43 է:
Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 30-րդ հորիզոնականում է: Հայ լեգիոները Բունդեսլիգայում 31 հանդիպման է մասնակցել, խփել է 9 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում, 6 անգամ արժանացել դեղին քարտի: Մխիթարյանը 70 հարված է կատարել դարպասին, մեկ խաղի համար միջինը՝ 2.3 հարված դարպասին: 1128 փոխանցում է կատարել, որոնցից 863-ը ճշգրիտ են եղել, նրա փոխանցումների ճգրտության տոկոսը 76.5 է: Մխիթարյանը 3 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Նրա գնահատականը 7.58 է:
