Ինչո՞ւ են Հայաստանում շատանում ինքնասպանության փորձերը և որո՞նք են հիմնական դրդապատճառները


00:30 , 28 հուլիս, 2012

Այս և այլ հարցեր այսօր մամուլի ասուլիսին քննարկվեցին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի և երկրորդ բուժմիավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ: Ինքնասպանության դեպքերը քիչ են մասնավորապես իսլամական երկրներում, որովհետև մշակույթային և կրոնական գործոններին այդ երկրներում մեծ նշանակություն են տալիս: Միայն նա ունի իրավունք կյանք խլել, ով այն քեզ պարգևել է:Կան նաև այնպիսի երկրներ, որտեղ ինքնասպանությունը չի դիտվում որպես հանցագործություն: Օրինակ Ճապոնիան: Եթե անհատը չի կարողանում հանդուրժել, կամ լուծում տալ իր առաջ կանգնած խնդիրներին, ապա միակ ելքը դա ինքնասպանությունն է:Հայաստանը գտնվուն է ավելի մոտ իսլամաական երկրներին: «Մեզ մոտ քրիստոնեական արժեքները պահպանվել են, կյանքը դա գերագույն արժեք է, որ տվել է մեզ Աստված և միայն նա ունի իրավունք խլելու այն, իսկ մարդը արարածը իրավունք չունի միջամտելու», - նշեց սոցիոլոգը: Ինքնասպանության հիմնական պատճառները ուսումնասիրված են, դրանք են, խուսափել պատժից, տնտեսական հարցեր, անպատասխան սեր:Ինքնասպանության դեպքերի աճը ըստ մասնագետների կապված է այն բանի հետ, որ մեզ մոտ բացակայում է արտահայտվելու, կիսվելու, դիմացինի հետ խոսելու, օգնություն խնդրելու գործոնը: «Մենք պետք է հասկանանք, որ եթե մեկը գալիս է մեզ մոտ օգնություն խնդրելու, մենք պետք է ընդունենք և գոնե ուղակի լսենք, եթե մենք դա անենք հնարավոր է որ ինքնասպանությունների թվաքանակը նվազի»: ԶԼՄ –ի և արվեստի դերը այս գործում նույնպես շատ մեծ է: «Այն մարդը, ով ունի խնդիրներ, որոնում է ճանապարներ, բայց երբ տեսնում է, որ իր նման մեկը ֆիլմում, գրքում այդ քայլին է դիմում, դա դրդում է նրան նույպես դիմել այդ քայլին,- նշեց Ահարոն Ադիբեկյանը:Եթե խոսել այն մարդու հետ, ով պատրաստվում է ինքնասպանության դիմել, շատ հնարավոր է, որ նա չդիմի այք քայլին: Բայց ցավոք սրտի մեզ մոտ ծատ քչերն են դիմում այսպես կոչված թեժ գծի ծառայություններին, որովհետև մենք հայերս անծանոթների հետ շատ դժվարությամբ ենք կիսվում: Ինքնասպանությունների շատացումը ըստ մասնագետների կապված է նաև Հայաստանում լայնորեն տարածված կրոնական աղանդների գործունեության հետ, որտեղ կա սուիցիդալ գաղափարախոսություն: Գործում է նաև ինքնասպենների բլոգ, որտեղ, ինչպես նշեց սոցիոլոգը հավաքվում են ինքնասպանության պատրաստվողները և քննարկում այդ քայլին դիմելու ճանապարները, խորհուրդներ տալիս միմյանց: Իսկ մեր այն հարցին արդյոք հնարավոր է, որ Հայաստանում ընդունվի էվթոնազիայի օրենքը հոգեբան Միհրդատ Մադաթյանը պատասխանեց. «Դա շատ լուրջ հարց է, չեմ կարծում, որ շատ հեշտ կնդունվի: Կան դեպքեր, երբ դա իմաստալից է, որովհետև իրավաբանորեն մահ ասածը գրանցվում է կոնկրետ պարամետրերի առակայության դեպքում, սակայն հաճախ լինում է, որ այդ պարամետրերը չկան, բայց մարդը արդեն մահացած է: Եթե սրտի կանգն է օրինակ համարվում մահ, ուղեղի կաթվածների դեպքում, երբ մարդ անգիտակից է, բայց, եթե նրա սիրտը աշխատում է, ապա նա իրավաբանորեն կենդանի է, այդպես կարելի է հավերժ նրան պահել, բույսի կարգավիճակով: Իսկ ինչ վերաբերվում է օրենքի ընդունման մասին, շատ դժվար է խոսելը»: