21:39 , 19 մայիս, 2014
Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին ներողություն է խնդրել «Բարսելոնա»-ի երկրպագուներից անհաջող մրցաշրջանի համար: Բացի այդ, ֆուտբոլիստը նշել է, որ չի բացառում թիմից հեռանալու հնարավորությունը, եթե ակումբի ղեկավարությունը ցանկանա: «Շատ եմ ցանկանում շարունակել խաղալ «Բարսելոնա»-ում, որը ինձ համար տան պես է,- գրել է Մեսսին Weibo-ի իր էջում: Ակումբի ղեկավարությունը պետք է որոշի իմ ապագան: Անձամբ ես ցանակնում եմ շարունակել հանդես գալ այստեղ: Բայց եթե «Բարսելոնա»-ն այլ կարծիք ունի, ապա ստիպված կլինեմ ելք փնտրել: Ցանկանում եմ ներուղություն խնդրել «Բարսելոնա»-ի բոլոր երկրպագուներից և խոստանալ, որ հաջորդ մրցաշրջանում մենք կվերադառնանք, որպեսզի հաջողության հասնենք»: Հիշեցնենք, որ Իսպանիայի ավարտված առաջնությունում «Բարսելոնա»-ն 87 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ 3 միավոր զիջելով չեմպիոն «Ատլետիկո»-ին, իսկ Լեո Մեսսին, անցկացրած 31 խաղում, դարձավ 28 գոլի հեղինակ:
1in.am-ը գրում է.