Հարավային Սուդանին սարսափելի սով է սպառնում. BBC


19:36 , 19 մայիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Հարավային Սուդանի նախագահ ՍալվաՔիիրը BBC-ին տված հարցազրույցում կոչ է արելապստամբների առաջնորդ Ռիեկ Մաչարին՝անհապաղ դադարեցնել հակամարտությունը,այլապես երկրում սարսափելի սով կսկսվի: Նախագահի խոսքով՝ մարդասիրականկազմակերպությունները պետք է ՀարավայինՍուդանում առանց որևէ խոչընդոտի աշխատելուհնարավորություն ստանան:«Խոսքն արդեն սովի լինել-չլինելու մասին չէ: Հարցնայն է, թե քանի մարդ կմահանա դրանից»,-հայտարարել է Սալվա Քիիրը:Մայիսի սկզբին Քիիրը և Մաչարը զինադադար էին կնքել, սակայն այդ ժամանակվանիցհակամարտության երկու կողմերը միմյանց մեղադրում էին այդ համաձայնագիրը խախտելու մեջ:ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն Անվտանգության խորհրդին խնդրել է քննարկել հատուկմիջազգային դատարան ստեղծելու հարցը, որը կհետաքննի Հարավային Սուդանի հակամարտությանընթացքում կատարված հանցագործությունները:Գլխավոր քարտուղարի խոսքով՝ հետաքննությունը, որը Հարավային Սուդանում անցկացվել է ՄԱԿ-իառաքելության կողմից, լուրջ հիմքեր է տվել ենթադրելու, որ զանգվածային սպանություններ և այլհանցագործություններ երկուստեք են կատարվել:Հարավային Սուդանում հինգ ամսվա ընթացքում զոհվել են հազարավոր մարդիկ, երկրի միլիոնից ավելիբնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները: