Պուտինն ու Պան Գի Մունը Ուկրաինայի հարցը կքննարկեն Չինաստանում հանդիպման ժամանակ


19:02 , 19 մայիս, 2014

0,,17510703_303,001in.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ կքննարկի արդիական համաշխարհային խնդիրներ, այդ թվում՝ Ուկրաինայի իրավիճակը: Այս մասին ITAR-TASS-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այո, իսկապես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ նախագահի առանձին հանդիպում նախատեսված է: Առաջարկում եմ անցկացնել կարծիքների փոխանակություն համաշխարհային բոլոր արդիական հարցերով, և Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ ևս»,- նշել է նա:

ՌԴ նախագահը այսօրվանից սկսում է իր երկօրյա այցը Չինաստան: Պուտինի ու Պան Գի Մունի հանդիպումը նախատեսված է երեքշաբթի:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Շանհայում գագաթնաժողովի: