Վերսալը պաշտոնապես մերժել է Քարդաշյանին և Ուեսթին հարսանիքի անցկացման հարցում


21:01 , 19 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

Վերսալի պալատի պաշտոնական խոսնակը տեղեկացրել է, որ իրենք մերժել են իրապատում շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի ու ռեփեր Քանյե Ուեսթի՝ իրենց հարսանիքն այդ վայրում անցկացնելու վերաբերյալ խնդրանքը։ 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, աստղային զույգը կսահմանափակվի միայն հարսանիքի նախօրեին Վերսալ այցելելով։ Հատուկ նրանց այցի կապակցությամբ Վերսալի այգիներում ընդունելություն կկազմակերպվի զույգի և նրանց հյուրերի համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ