Եվրամիությունը սատարում է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը


18:16 , 19 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

Եվրոպական միությունը լիովին աջակցում է 1994 թվականին կնքված հրադադարի 20-ամյակի կապակցությամբ մայիսի 12-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արածհայտարարությանը: Այդ մասին ասված է մայիսի 15-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում հրապարակված Եվրամիության հայտարարությունում:

«Ինչպես ընդգծում են համանախագահները, այս համաձայնագիրը վերջ դրեց բաց պատերազմին, սակայն հակամարտությունը չլուծեց: Վերջնական կարգավորման բացակայությունը նախևառաջ զգում է բնակչությունը»,- ասված է հայտարարությունում:

Եվրամիությունը խորը մտահոգություն է հայտնում շփման գծում զինված միջադեպերի վերաբերյալ հաղորդումների և զոհերի մեծ թվի պահպանման կապակցությամբ:

Կառույցը դատապարտում է ուժի ցանկացած տեսակի կիրառումը և կոչ անում ներգրավված կողմերին խուսափել գործողություններից, որոնք մեծացնում են լարվածությունը:

Այդ նպատակով Եվրամիությունը կոչ է արել կողմերին խստորեն պահպանել հրադադարը, վերջ տալ շփման գծում երկու կողմերից ներխուժումներին և զսպվածություն ցուցաբերել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ