18:10 , 19 մայիս, 2014
Armsport.am-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին հայտնել է , որ ակումբում իր մնալ-չմնալու հարցը պարզ կդառնա առաջիկա շաբաթների ընթացքում:
39-ամյա դարպասապահը խոսել է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումների մասին:
-Մինչեւ հունիս ամիսը պայմանագիր ունեմ ակումբի հետ: Այժմ դժվար է ասել՝ կմնա՞մ թիմում, թե՞ ոչ:
Հայաստանի հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումները հիանալի փորձություն են ինձ համար, քանի որ երկար ժամանակ է՝ ինչ զրկված եմ խաղային պրակտիկայից: Կարծում եմ՝ այս խաղերին կպարզվի, թե ինչ մարզավիճակում եմ: Հավաքականի նոր մարզիչն էլ կծանոթանա իմ խաղին: