18:04 , 19 մայիս, 2014
Yerkir.am-ը գրում է.
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսայի մասնակցությամբ միջադեպը «Վերնիսաժ»-ում այսօր ամենաքննարկվող թեմաներից է: Ինքը՝ պատգամավորը, այդ կապակցությամբ որեւէ բան ասել դեռ չի ցանկանում:
Այսօր, երբ Yerkir.am-ի թղթակիցը զանգահարել է պատգամավորին, նա ասել է, թե ինքը չէ, այլ վարորդը: Ուշագրավ է, որ պատգամավորը, այսինքն` «վարորդը» նշել է, թե Կարապետյանն ԱԺ-ում է: Ի դեպ, պատգամավորին լրագրողը զանգահարել է հենց ԱԺ-ից, ուր նա այսօր չի ներկայացել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ