«Մուրացանի» հոսպիտալում պայթուցիկի առկայության մասին հերթական ահազանգն է ստացվել


17:12 , 19 մայիս, 2014

Lurer.com-ը գրում է.

ՀՀ ԱԻՆ-ում մայիսի 19-ին ժամը 15.47-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մուրացան փողոցի թիվ 115 շենքում՝ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում տնօրենի սենյակում, պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը սակրավորներով և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: