17:06 , 19 մայիս, 2014Tert.am-ը գրում է.
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «1915թ. դեպքերի վերաբերյալ ցավակցական հաղորդագրության» մեջ կարևորել էր բաց արխիվների գոյությունը։ «Մեր արխիվները բաց են բոլոր հետազոտողների համար։ Այսօր մեր արխիվներում գտնվող հարյուր հազարավոր փաստաթղթեր կարող են օգտագործվել բոլոր փաստաբանների կողմից»,-ասել էր Էրդողանը։
Ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը, պատմաբան-պրոֆեսորներ Թաներ Աքչամն ու Այհան Աքթարը, սակայն, ընդգծել են, որ արխիվային փաստաթղթերը չեն կարողանում ուսումնասիրել։
Պատմաբան Թաներ Աքչամն ասել է, որ վարչապետի այդ հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում։ Գլխավոր դատախազության ռազմական բնույթի արխիվները թեև առևերույթ բաց են, սակայն դրանցից օգտվել հնարավոր չէ։
Աքչամը նշում է, որ նախ վարչապետը, հետո էլ կառավարությունն ու հանրությունը պետք է հստակ տեղյակ լինեն, որ այդ արխիվը, որը բոլոր ռազմական միավորումների, Էնվեր փաշայի, Թալեաթ փաշայի ներքին հրամաններն ու գրագրությունն է պարունակում, շատ կարևոր է 1915թ.-ի դեպքերի լուսաբանման համար։
«Առանց դրանց՝ բոլոր աշխատանքները կիսատ և միակողմանի կլինեն։ Եվ այդպես էլ լինում է։ Վարչապետի հայտարարության մեջ եղած այդ շատ կարևոր կետը «բաց արխիվ» համարել հնարավոր չէ, քանի որ այնտեղ եղած նյութերն ուսումնասիրությունների համար բաց չեն և հասանելի չեն պատմաբաններին»,-ասել է նա։
Պրոֆեսոր Այհան Աքթարը համամիտ է Աքչամի հետ։ Նա անիմաստ է համարում հայտարարությունները, թե այդ արխիվներն ամբողջությամբ բաց են։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ