16:46 , 19 մայիս, 2014
Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրված Արթուր Ջավադյանին ԱԺ–ում այսօր «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հարցրեց, թե ինչու են Հայաստանում խոշոր հարկատուներից 20-ից 6-ը բանկեր. «Կարելի՞ է եզրակացություն անել՝ փող ունեցողները բանկերում են դնում, քան տնտեսության մեջ, քանի որ տնտեսության մեջ ռիսկեր կան»։ Մանուկյանը նաև հետաքրքրվեց, թե պատրա՞ստ է արդյոք ԿԲ-ն պահուստներն ավելացնել։ Հաջորդ հարցը վերաբերվում էր ներդրումներին, որոնք, ըստ նրա, պակասել են։ Պատգամավորը հարցրեց, թե ինչումն է հիմնական պատճառը։
Իսկ վերջին հարցն ուղղված էր Ջավադյանին ոչ թե որպես ԿԲ նախագահի թեկնածուի, այլ՝ մասնագետի։ «Ինչքանո՞վ եք ճիշտ համարում հարկային–մաքսայինի միացումը ֆիննախին, ինչպե՞ս կարելի է գումարներ հավաքող կազմակերպությունը միացնել բաշխողի հետ»,-հարցրեց նա։
Արթուր Ջավադյանը բանկի պահուստների հարցում նշեց, որ 2 մլրդ 50 մլն դրամի արտաքին պահուստ ունեն, որոնք ապահով վիճակում են և վտանգված չեն։ Ինչ վերաբերվում է պահուստային ոսկին վաճառելու որոշմանը, ապա նշեց, որ իրենք բազմիցս ասել են, որ դա սխալ որոշում էր։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ