16:49 , 19 մայիս, 2014
Բավականին կարճ ծրագիր, որը իդեալական ներկայացրեց այն իրողությունը, ինչն էլ հենց իրականում տիրում է Եվրատեսիլ ասված միջոցառմանը: Բանախոսները առանձին-առանձին ներկայացնում էին հասարակության տարբեր շերտերի ընդհանրական մասնավոր կարծիքը:
Ի վերջո, ըստ իս, Եվրատեսիլը և՛ երգի, և՛ շոուի, և՛ քաղաքականության, և՛ ֆինանսների, և՛ իրավիճակի մրցույթ է: ՈՒրախանալ այս մրցույթում որևէ հաջողությամբ` դա մեր յուրաքանչյուրիս անձնական ցանկությունն է: Հպարտանալ` չեմ կարծում: Մասնակցե՞լ, թե՝ ոչ. ըստ իս` դրանից ահռելի փոփոխություն մենք չենք զգա: Ի վերջո, պետք է հասկանալ հետևյալը` անկախ մեր նախասիրություններից, հպարտանալ կարելի է, երբ երկրիդ հավաքականը կամ որևէ սպորտսմեն հաղթում է միջազգային պաշտոնական մրցաշարերում, երբ երկիրդ ներկայացնող որևէ անհատ ստանում է Նոբելյան մրցանակ կամ արժանանում միջազգային ճանաչման որևէ ոլորտում, երբ թեկուզ ունենում ես որևէ դիվանագիտական հաղթանակ արտաքին քաղաքականության մեջ: Ի վերջո կարելի է ուրախանալ, երբ երկրումդ բնակչության սոցիալական վիճակը տարեցտարի բարելավվի, բայց ամենևին պետք չէ հպարտանալ մի մրցույթում բարձր տեղ գրավելով, որի մասին անգամ կազմակերպիչ երկրներում բնակչության մեծ մասը տեղեկացված չի և վերաբերում է որպես սովորական կարաոկեատիպ ակումբում անցկացվող թեթև շոուի: Այդ մրցույթը շատ ավելի բարձր վարկանիշ ունի հետխորհրդային երկրներում, իսկ բուն Եվրոպան մեծ հաշվով չի դիտում Եվրատեսիլը: Ես սա ասում եմ` հետևելով եվրոպական մի շարք հեռուստաալիքների ծրագրերին: Ինչ խոսք, միակ բանը, որով ես անձամբ ուրախացա, դա մեր Արամի երգն էր և նրա որոշակի միջազգային ճանաչումը, ու վերջ: Բոլոր հետագա քննարկումները մեծ հաշվով ոչ մի ընդհանուր բան չունեին մրցույթի հետ և զուտ ապահովում էին իմ կողմից չընդունված անձի անհարկի փիառը: Շատ ավելի լավ կլիներ, որ կազմակերպիչ երկրներից Հայաստանը գումար պահանջեր` նրանց կազմակերպած միջոցառումը այսքան բուռն ու կարևորը ինքնամոռաց գովազդելու համար...