16:34 , 19 մայիս, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Դուդուկահար Կամո Սեյրանյանը պատրաստվում է նոր տեսահոլովակ նկարահանել Առնո Բաբաջանյանի «Սերենադ շեփորի համար» գործի հիման վրա: Այս մասին Life.panorama.am-ին հայտնեց ինքը՝ դուդուկահարը: Նրա խոսքով՝ ինքն այդ գործը ձայնագրել է դեռևս տարիներ առաջ և կատարել է «Տաշիր 2010» մրցանակաբաշխության ժամանակ: Տեսահոլովակի նկարահանման աշխատանքներն ընթացել են Փարիզում, Սիդնեյում, Դուբայում, իսկ վերջում կնկարահանվեն կադրեր նաև Երևանում և տեսահոլովակը շուտով կներկայացվի հանրության դատին:
Բացի այդ՝ Կամո Սեյրանյանն այժմ զբաղված է Արամ Խաչատրյանի «Լեզգինկա» և «Սուսերով պարը» ստեղծագործությունները ձայնագրելով, առաջինը՝ դուդուկի, երկրորդը՝ կլարնետի նվագակցությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ