Եվրամայդանը կարող է կրկնվել նաև Բաքվում. Ռիչարդ Մորնինգսթար


16:26 , 19 մայիս, 2014

Եվրամայդանը կարող է կրկնվել նաև Բաքվում. Ռիչարդ ՄորնինգսթարArmnewsTV.am-ը գրում է.

ԵԱՀԿ մշտական խորհրդում ԱՄՆ ներկայացուցիչ Քրիստոֆեր Ռոբինսոնը նշել է, որ ԱՄՆ-ը խիստ մտահոգված է Ադրբեջանում լրագրողների և հասարակական գործիչների ձերբակալություններով: Ռոբինսոնը հատուկ շեշտել է, որ հետապնդումների են ենթարկվում մարդիկ, որոնց գործողություններն ուղղված են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն էլ Ալիևի վարչակարգին դիվանագիտորեն հասկացրել է, որ մայդանից խուսափելու համար Ադրբեջանը պետք է համագործակցի ԱՄՆ-ի հետ: Մորնինգսթարը հիշեցրել է Հիլարի Քլինթոնի՝ 2 տարի առաջ Բաքվում արած հայտարարությունը, որ ԱՄՆ-ը սերտ հարաբերություններ է հաստատում միայն ժողովրդավար երկրների հետ:

Մորնինգսթարը ափսոսանք է հայտնել, որ մինչև հիմա Ադրբեջանում չեն հասկացել օրինաչափությունը՝ որքան փակում ես հասարակության թթվածնի ծորակը, այնքան իրավիճակը դառնում է պայթյունավտանգ:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ