Շուշան ջան, հազար եմ ասել, լրագրող ա մոտենում, օգնականի միջոցով պատասխանի


15:52 , 19 մայիս, 2014

Հետաքրքիր ա հետևել կյանքի գոնե մի ասպարեզում կայացած երգչուհու ու ոչ մի ասպարեզում դեռ չկայացած որոշ մարդկանց վերջին երկու տարիների դիմակայությունը:

Երկու տարվա ընթացքում նույն ոհմակային հարձակման գործելաոճը ընդունած որոշ մարդիկ (լեզուս չի ֆռռում լրագրող ասել) մի անգամ չեն բարեհաճել Շուշանի հետ մեկնել Արցախի քաղաքները ու գյուղերը` լուսաբանելու էն ահռելի աշխատանքը, որ այդ կինը այնտեղ անում է:

Չէ, անպայման պետք ա մոտենալ ու ամբաղ-զամբաղ հարցեր տալ, հունից հանել ու ... հալելուա... սայթաքումից օգտվել ու, դավայ, աշխարհով մեկ հոռոմի աղմուկը հանել:

Շուշան ջան, հազար եմ ասել, լրագրող ա մոտենում, ուզում ա հարց տա, գրավոր ուզի ու քեզ՝ որպես պատգամավորի հասնող օգնականի միջոցով պատասխանի: