Պուտինը կարգադրել է հետ կանչել զորքերն Ուկրաինային սահմանակից շրջաններից


13:07 , 19 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է մշտական տեղակայման վայրեր վերադարձնել զորքերը, որոնք Ռոստովի, Բելգորոդի և Բրյանսկի շրջաններում մասնակցում են զորավարժությունների։ Այդ մասին հաղորդում է Interfax.ru-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

«Զորքերի պատրաստության գարնանային փուլի ավարտի առնչությամբ, որն անցնում էր Ռոստովի, Բելգորոդի և Բրյանսկի շրջանների զորավարժարաններում, նախագահ Պուտինը հրաման է տվել պաշտպանության նախարարին վերադարձնել զորավարժություններին մասնակցող զորքերը մշտական տեղակայման վայրեր և շարունակել ռազմական պատրաստությունը մոտակա զորավարժարաններում»,- նշվում է հաղորդագրությունում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ