Ջոկովիչը հաղթեց Հռոմի մասթերսը


09:48 , 19 մայիս, 2014

Lragir.am-ը գրում է.

Հռոմում ավարտվել է մասթերս մրցաշարը, որը վերջին խոշոր մրցաշարն է Ֆրանսիայի բաց առաջնությունից առաջ:

Եզրափակիչում կորտ են դուրս եկել առաջին և երկրոդ ռակետներ Ռաֆայել Նադալն ու Նովակ Ջոկովիչը: Առաջին սեթում 6-4 հաշվով հաղթել է Նադալը, սակայն Ջոկովիչը կարողացել է բեկել ընթացքը՝ հաջորդ երկու սեթերը հաղթելով 6-3, 6-3 հաշվով:

Ի դեպ, Հռոմի մրցաշարում հետաքրքիր օրինաչափություն է գրանցվում: 2006 թվականից սկսած մրցաշարում 2 անգամ իրար հետևից հաղթում է Նադալը, 1 անգամ՝ Ջոկովիչը: