Թուրքիայում հանքի պայթյունի հետ կապված 25 մարդ է ձերբակալվել


09:08 , 19 մայիս, 2014

soma_turkey_1905141in.am-ը գրում է.

Թուրքիայի ոստիկանությունը՝ կապված Սոմա քաղաքի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետ, ձերբակալել է 25 մարդու, ովքեր կասկածվում են հանցավոր անփութության մեջ: Այս մասին գրում է Mİlliyet-ը:

Ձերբակալվածների թվում է Soma Holding ընկերության տնօրենների խորհրդի նախագահը:

Ներկայում մեղադրանքներ են առաջադրվել ընկերության 5 աշխատակիցների դեմ:

Soma Holding ընկերությունը զոհերի ընտանիքներին կվճարի 350 մլն լիրայի չափով փոխհատուցում:

Հիշեցնենք, որ վթարի հետևանքով զոհվել էր 301, վիրավորվել 486 մարդ: