09:00 , 19 մայիս, 2014
Araratnews.am-ը գրում է.
Լիանա Սմբատյանն, ով մասնագիտությամբ կինոռեժիսոր է, պատրաստվում էր մեկնել Հունգարիա՝ մասնակցելու Եվրամիության «I can dance» ծրագրին: Քանի որ Հայաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, այդ երկիր մուտքի արտոնագիր տրամադրելու լիազորությունը տրված է մեր երկրում Լիտվայի դեսպանատանը:
«Փաստաթղթերս մանրամասն ստուգեցի մի քանի անգամ: Բայց չէի կարող պատկերացնել, որ այնտեղ այնպիսի նյուանսներ կան, որ եթե դու դրա մասնագետը չես՝ չես կարող հասկանալ: Արդյունքում, թռիչքի օրը պարզվեց, որ այն վիզան, որը ես ստացել էի, Լիտվայի վիզա էր: Ենթադրվում էր, որ կամ գոնե Լիտվայում շատ երկար մնայի, կամ գոնե Լիտվայով թռչեմ Հունգարիա, որն այդ պահին անհնար էր: Ես արագ գնացի իրենց մոտ, իրենք շատ արագ փոխեցին իմ վիզան, չնայած պնդում էին, որ դա իրենց սխալը չէ: Բայց արդեն ուշ էր մեկնելու համար»,- նշում է Լիանան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ