«Վերնիսաժի» առևտրականները նզովում էին պատգամավորի որդուն


11:56 , 18 մայիս, 2014

Newbook.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացվել է, մայիսի 17-ին մոտ 7 կրակոց է հնչել «Վերնիսաժի» տարածքում, ինչի հետևանքով վիրավորվել է երեք հոգի՝ պատահական անցորդներ: Վիրավորվել է ևս մեկը, որը եղել է կրակողների խմբից:

Ըստ որոշ տեղեկությունների, կրակոցների կազմակերպիչներից մեկը հայտնի պատգամավոր Յուվեցի Կարոյի տղան է: Թե ինչ զարգացումներ կլինեն և արդյո՞ք ոստիկանությունը կբացահայտի մեղավորներին՝ կիմանանք առաջիկայում: Միայն նշենք, որ «Վերնիսաժում» հավաքվածները նզովում ու անիծում էին կրակողներին, մասնավորապես պատգամավորի որդուն:

Մ. Լևոնյան