9 տարի անց Արսենալը՝ Անգլիայի գավաթակիր


00:57 , 18 մայիս, 2014

Լոդոնի «Արսենալը» նվաճեց Անգլիայի Գավաթը: Եզրափակիչ խաղում «զինագործները» կարողացան 3-2 հաշվով կամային հաղթանակ տոնել «Հալ Սիթիի» նկատմամբ:

Արդեն հանդիպման 8-րդ րոպեի դրությամբ Արսեն Վենգերի թիմը պարտվում էր 2-0 հաշվով: Սանտի Կասորլայի եւ Լորան Կոսյելնիի գոլերի շնորհիվ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ Աարոն Ռեմսիի գոլի շնորհիվ լոնդոնյան ակումբը կարողացավ հաղթանակ տոնել եւ 9 տարվա դադարից հետո առաջին տիտղոսը նվաճել:
«Արսենալ»-«Հալ Սիթի»՝ 3-2
Գոլերը՝ Կասորլա 17, Կոսյելնի 71, Ռեմսի 109 – Չեսթեր 4, Դեւիս 8