Մահացու եռանկյունի. Սերգեյ Եսենին, Զինաիդա Ռայխ, Վսեվոլոդ Մեյերհոլդ


16:44 , 27 հուլիս, 2012

1917թ. ... ծանր ժամանակաշրջան .... Սերգեյ Եսենինը Պետերբուրգում էր...Շուրջն իրարանցում էր, անկարգություններ-պոեզիա յի ժամանակը չէր...եվ հետո, ընկերը՝ սկսնակ գրող Ալեքսեյ Գանինը հրավիրում է Սոլովկի.
-Գնա՛նք, Սերյոժա, կցրվես.... հարսնացուիս հետ կծանոթանացնեմ...իմ Զինան գեղեցկուհի է:
Եսենինը համաձայնեց ու մի քանի օր անց ձյունաճերմակ նավի տախտակամածի վրա էր... իսկ կողքին հնչում էր կենսուրախ թխահերի ծիծաղը...
Զինան իսկապես գեղեցկուհի էր...Եսենինի կյանքում շատ կանայք են եղել ....շատերի անուններն անգամ հիշել չէր կարող...ինչ-որ տեղ՝ հեռավոր Մոսկվայում էին մնացել նրա քաղաքացիական կինն ու որդին՝ Յուրին....Սերգեյը չէր սիրում մտածել նրանց մասին.. դե, դա կարևոր էլ չէր, առավել ևս հիմա, երբ իր դիմաց կանգնած էր մի կին,որի աչքերն ընդմիշտ խոցեցին նրա սիրտը ....

-Զինա՛, կուզե՞ք ցատկեմ ջուրը....չե՞ք հավատում... Վկա է Աստված՝ կցատկեմ..Ես սիրում եմ քեզ.. Սիրահարվեցի՝ հենց տեսա...Դարձե՛ք իմ կինը...համաձա՞յն եք...

-Համաձա՛յն եմ....
Եվ ահա, Գանինը լքված է...իսկ երջանիկ սիրահարները վազվզում են կանաչ դաշտերում...
Քահանան համաձայնեց պսակել նրանց,,,,վերջապես,,,կատարվեց,,,
Երիտասարդ ընտանիքը բնակվեց պետերբուրգյան մի փոքրիկ բնակարանում...
Եսենինը վերջապես գտավ այն, ինչն այնքան փափագում էր նրա տանջահար հոգին...խաղաղություն ....խաղաղ ընտանեկան կյանք...Շուտով Զինան նրան ոսկեգանգուր մազերով, կապույտ աչքերով աղջիկ պարգևեց, որն այնքան նման էր հորը...Սերգեյը խենթանում էր դստեր համար...իսկ Զինային ներել չէր կարող այն բանի համար, որ ինքը չի եղել նրա առաջին տղամարդը...չնայած որ սիրում էր պարծենալ իր դոնժուանական նվաճումներով՝ ասելով.«Դեռ 400 -ի չի հասել,բայց մի 40 կին երևի կա »....
Շուտով այդ ամուսնությունը Եսենինի համար դարձավ ինչպես «թոկը վզին»...Ու նա «գրական շահերի» պատրվակով փախավ Մոսկվա:
Երբ Զինաիդա Ռայխը մեկամյա դստեր հետ եկավ Մոսկվա, Եսենինն իր ընկերոջը՝ Անատոլի Մարիենգոֆին խնդրեց ասել Զինային, որ ինքը տանը չէ...Ո
՞ւր կորավ Սերը...Ո՞ւր ցնդեց կիրքը..Ուր կորավ խաղաղ ընտանեկան կյանքը...

-Անտատոլի՛, սիրելի՛ ընկերս..դու իմ ընկե՞րն ես, թե ոչ...

-Եսենինն ամուր բռնել էր ընկերոջ ուսերն ու խնդրում էր նրան դուրս գալ ու ասել Զինային, որ նա ուրիշ կնոջ մոտ է,.,սիրում է ուրիշին... ,,

-Դե, ես չեմ կարող ապրել Զինաիդայի հետ, հասկանո՞ւմ ես, չեմ կարող...

Անատոլին դուրս եկավ միջանցք՝ Զինաիդայի մոտ...Նա չեր սիրում Ռայխին ու հաճախ էր Եսենինի մոտ ծաղրում Զինայի խոշոր դիմագծերն ու անշնորհք քայլվածքը...բայց նույնիսկ մի այնպիսի ցինիկի համար, ինչպիսին Մարիենգոֆն էր, դերակատարումը չափազանց ծանր էր... Զինաիդան իր խոշոր, սև աչքերով նայեց խեղճացած Անատոլիին ու առանց խոսքի հասկացավ ամեն ինչ...ուզում էր գնալ...բայց շուռ եկավ ու ասեց.
-Թող զանգի ու ասի, ինչպես կոչեմ որդուն...
Նա սրտի տակ կրում էր Սերգեյ Եսենինի երկրորդ երեխային...դիտավորյալ չէր ասել,որ հղի է, ուզում էր հանդիպման ժամանակ ուրախացնել նրան ....կարծելով, որ երեխան ավելի կկապի նրանց...Սխալվեց...
.....Կայարաններից մեկում Զինաիդան նկատելով Մարիենգոֆին հասկացավ, որ Եսենինը մոտակայքում կլինի...Խեղճ կինը խենթացավ ուրախությունից
-Աղաչում եմ,ասեք նրան, որ ես մեկնում եմ նրա որդու՝ Կոստյաի հետ...Նա երբեք չի տեսել նրան...Եսենինը դժկամությամբ համաձայնեց...Բայց, երբ տեսավ, որ տղան սև մազեր ունի գարշանքով շուռ եկավ .
-Եսենինները սև չեն լինում...
Շատ խաբեության , խորամանկություների դիմեց Զինան Եսենինին վերադաձնելու համար.. ապարդյուն...Եսենինը չէր վերադառնում...Նրանք բաժանվեցին ...Զինան հասկացավ, որ հասարակ մեքենագրուհին այլևս հարկավոր չէ պոետին....Դե,լավ...դեռ նա ցույց կտա նրան, թե ինչի է ընդունակ... Զինաիդան ուժ գտավ ապրելու... Ընդունվեց դերասանական կուրսեր, և լի վճռականությամբ՝ սկսեց նոր կյանք...
Կյանքը նրան երկրորդ հնարավորությունը տվեց...Սկսնակ դերասանուհու սև աչքերին սիրահարվեց հայտնի ռեժիսոր Վսեվոլոդ Մեյերհոլդը...
Մի անգամ գրական երեկույթի ժամանակ Մեյերհոլդը մոտեցավ Եսենինին ու խոստովանեց, որ սիրահարված է նրա նախկին կնոջը՝ Զինաիդային և ցանկանում է ամուսնանալ նրա հետ: Հարբած Եսենինը խոնարհվելով նրա առջև բացականչեց .
-Լավություն արեք, տարե՛ք ...մինչև մահ շնորհակալ կլինեմ...
Մեյերհոլդը հեռանալով կնոջից,որի հետ երկար տարիներ էր ապրել, և երեք դուստրերից, ամուսնացավ Զինաիդայի հետ և որդեգրեց Եսենինի երեխաներին...Մեյերհոլդի կինը՝ Օլգան երկար ժամանակ չէր կարող հավատալ, որ ամուսինը թողել է իրեն մի ինչ-որ մռայլ թխահերի պատճառով...Նա անիծեց երկուսին ...որ սարսափելի պատժի արժանանան նրանք,,,Կվարվեր արդյոք այդպես ,եթե իմանար ,որ նրա անեծքը շատ շուտով կիրականանա...
Զինաիդայի սև աչքերը հանգիստ չէին տալիս Մեյերհոլդին...Ամուսնությունից հետո նա նույնիսկ վերցրեց Զինայի ազգանունը ...Այդպես էլ ստորագրում էր «Մեյերհոլդ -Ռայխ»:
Երիտասարդ կնոջ համար Մեյերհոլդը պատրաստ էր ամեն ինչի...Շրջապատում էր նրան հոգատարությամբ ու սիրով ...տալիս նրան գլխավոր դերերը...Այս ամուսնությունը Զինաիդային պարգևեց ոչ միայն ճանաչում և ծափահարություններ... Նրանց տանը հաճախ էին լինում մոսկովյան մտավորականության լավագույն ներկայացուցիչները...Նրա մասին խոսում էին...Նրան նախանձում էին ...Նա ուներ այն ամենը,ինչի մասին կարող էր երազել կինը...Ճանաչում...փող...սիրող ամուսին...հաջողություններ...
Եվ բյուրեղյա ծաղկամանի նման փշրվեց ամեն ինչ , երբ շեմին հայտնվեց ՆԱ....
Այդ տարիներին Եսենինի կյանքում շատ իրադարձություններ եղան...շատ սիրավեպեր ունեցավ, այդ թվում ամենասկանադալայինը՝ ամերիկյան պարուհի Այսեդորա Դունկանի հետ կապն էր ... Իսկ հիմա վերադաձել է Ռուսաստան ,որտեղ մոսկովյան և պետերբուրգյան բեմերում փայլում էր նրա նախկին կինը...Ահա,իսկական ռուսական հոգին..իսկական ռուսական ժպիտը,որն այնպես տարբերվում է ամերիկյան կեղծ ժպիտներից...
Եսենինը կանգնած էր շեմին ....երդվում էր, որ սիրում է Զինաիդային....
Նույն ոսկե մազերն էին...նույն հարազատ, մոխրագույն աչքերը...և հայացքը ՝ինչպես միշտ ,ոչ թե ուղիղ ,այլ մի քիչ ներքև ու մի կողմ....Զինաիդան չդիմացավ ...
Նրանք հանդիպում էին թաքուն...Իզուր էր նա կարծում ,որ Մեյերհոլդը չգիտի այդ մասին: Գիտեր, համբերում էր ու տառապում լուռ......Քանի որ կնոջը սիրում էր կյանքից առավել...
Եսենինը Զինաիդայի հիվանդագին սերն էր... «Մատով կանչեր» - Զինաիդան պատրաստ էր նրա հետևից մինչև աշխարհի ծայրը գնալ...անգամ բոբիկ , ձյան վրայով...
Մի տեսակցության ժամանակ ծանր խոսակցություն տեղի ունեցավ.
-Սերգեյ, հասկացիր, ես չեմ կարող թողնել Մեյերհոլդին..մենք այլևս չենք կարող հանդիպել...հասկացիր վերջապես....զուգահեռները չեն հատվում...
Եսենինը վիճում էր...խանդում, բղավում, որ Մեյերհոլդը անամոթաբար խլել է իրենից իր սիրելի կնոջը...Իսկ հետո, ծեծված շան նման ժամերով հերթապահում էր Զինաիդայի պատուհանների տակ ...դռան զանգն էր տալիս ..աղերսում թույլ տալ տեսնել երեխաներին...
Ժամանակի ընթացքում մի փոքր խաղաղվեց Եսենինը ...
Մի անգամ ներկայացման ժամանակ դահլիճում հնչեց անբնական ծիծաղ..Զինաիդան հասկացավ,որ Եսենինն է..Խնդրեց Մեյերհոլդին դուրս տանել նրան...
-Սևոչկա, Սերյոժան է եկել...հանգստացրու նրան, խնդրում եմ...
Քիչ անց նրանք զրուցում էին նախասրահում....Եսենինը մռայլ էր, լարված,,,Նա սկսեց ընթերցել իր նոր բանաստեղծությունը,հետո անսպասելի ընդհատեց...թափ տվեց ձեռքն ու հեռացավ...
Մի քանի օր անց Եսենինը ինքնասպան եղավ ... Զինաիդայի վիշտն անպատմելի էր ...Նրա հրաժեշտի խոսքերն էին. «Ուր ես գնում, իմ հեքիաթ....»
...Զինաիդան խելագարվեց,,,Մեյերհոլդը խնամում էր նրան, ինչպես փոքրիկ երեխայի...Եսենինի մահից հետո նրանց կյանքն այլևս չմտավ հունի մեջ...
Սովետական իշխանությունը փակեց Մեյերհոլդի թատրոնը... Մեղադրեցին նրան լրտեսության մեջ և ձերբակալեցին...
Եկավ նրա կնոջ անեծքի կատարման ժամանակը...
Զինաիդայի մարմինը դանակի բազմաթիվ հարվածներով հայտնաբերեցին նրա տանը...
Անգամ մահը չքանդեց «Մահացու եռանկյունին»...Զինաիդային թաղեցին Վագանկովյան գերեզմանատանը, Եսենինի գերեզմանից քիչ հեռու...
Վսեվոլոդ Մեյերհոլդը ծեծից ու խոշտանգումներից անճանաչելի էր դարձել...Շուտով Ռայխի հուշաքարին մեկ այլ գրություն ավելացավ՝ Վսեվոլոդ Մեյերհոլդ...