23:20 , 17 մայիս, 2014
Emedia.am-ը գրում է.
Ֆուտբոլի Իսպանիայի առաջանությունումմ կայացավ վերջին տուրի երկու հանդիպում: Այդ խաղերի արդյունքում հայտնի դարձավ երկրի չեմպիոնը, փոխչեմպիոնն ու երրորդ մրցանակակիրը:
Նախ հարաբեչությունները պարզեցին այս մրցաշրջանի անհաջողակ Մադրիդի «Ռեալն» ու կատալոնական «Էսպանյոլը»: Նախորդ խաղերում չեմպիոն դառնալու բոլոր հույսերը կորցրած սերուցքայինները հաղթանակով ավարտեցին 2013/2014թթ. առաջնությունը: Պրիմերայի վերջին՝ 38-րդ տուրի խաղում Արքայական ակումբը Մադրիդում մրցակցին հաղթեց 3-1 հաշվով: Կառլոն Անչելոտտոյի թիմի կազմում դուբլով աչքի ընկավ Ալվարո Մորատա, ևս մեկ հաջողության հասավ Գարեթ Բեյլը: Մրցակցի հեղինակության գոլը խփեց Պինցին: «Ռեալն» այս հանդիպումը ևս անցկացրեց առանց Կրիշտիանու Ռոնալդուի: Պորտուգալացին հայտավորվել էր «Ռեալի» մեկնարկային կազմում, սակայն խաղից րոպեներ առաջ Կառլո Անչելոտտին որոշեց նրան թողնել պահեստայինների նստարանին: Այս հաղթանակի շնորհիվ «Ռեալը» ժամանակովրապես բարձրացավ երկրորդ տեղ՝ շրջանցելով կատալոնական «Բարսելոնային», դեռ պետք է ընդուներ Մադրիդի «Ատլետիկոյին»...
Ավելի քան 96 հազար երկրպագու էր հավաքվել Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում հետևելու առաջնության ոսկե խաղին: «Բարսելոնայի» մրցակիցը «Ատլետիկոն» էր: Միայն հաղթանակը կատալոնցիներին թույլ կտար շրջանցել ատլետներին ու բարձրանալով առաջին հորիզոնական` դառնալ չեմպիոն: Սկզբում ամեն ինչ հենց այդպես էլ դասավորվում էր: Մինչև 30-րդ րոպեն «Ատլետիկոն» զրկվեց իր երկու առանցքային խաղացողների` Նախ Դիեգո Կոստան չկարողացավ շարունակել հանդիպումը, հետո էլ վնասվածք ստացավ Արդա Թուրանը: Որպես արդյունք Տատա Մարտինոյի թիմը նետվեց առաջ ու կարողացավ առավելագույնը քաղել մրցակցի ձախողումից: Դանի Ալվեսի փոխանցումից հետո Մեսսին փորձեց կրծքով կասեցնել գնդակը, սակայն գոլային փոխանցում ստացվեց Ալեքսիս Սանչեսի ուղղությամբ: Չիլիացի ֆուտբոլիստի հարվածը անկասելի ու ֆանտաստիկ էր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ