23:25 , 17 մայիս, 2014
Այսօր երթուղային ավտոբուսում, բանավեճ ծավալվեց, վարորդի և ուղևորի միջև: Ուղևորը փոխանցեց գումարը և խնդրեց՝ իրեն 2 հատ կտրոն տան, որ իրենից հետո իջնողները ցույց տան նոր իջնեն: Վարորդն ասաց, որ չունի կտրոն: Այստեղ ուղևորը ասաց ինչու, վարորդը պատասխանեց, ուղևորն իրենն ասեց և այսպես...
Խնդրում եմ քաղաքապետարանին, որ երթուղային ավտոբուսներին ապահովեն կտրոնով: Հայաստանում սովորություն կա՝ ծանոթը ծանոթի փոխարեն վճարում է, կտրոնի առկայության դեպքում մենք կխուսափենք. «Իմ տեղը վճարված ա», «կարմիր շորով տղեն տվեց», «Նարդոսի վար ստացան» արտահայտություններից: Այս արտահայտություններից հետո, երբեմն վարորդը չի հավատում, որ գումարը վճարված է ու սկսվում է բանավեճ: Լինում են մարդիկ, որ չեն վճարում ու ասում են, որ վճարվածա: Այս ամենը կանխարգելելու համար ընդամենը մեկ բան է պետք՝ ավտոբուսները ապահովել կտրոններով:
Շնորհակալություն...