Հռոմում հակակառավարական ցույց է տեղի ունենում


21:57 , 17 մայիս, 2014

846321in.am-ը գրում է.

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում հանրահավաք է տեղի ունենում, որին մի քանի հազար մարդ է մասնակցում, գրում է ITAR-TASS-ը:

Երթի հետ կապված` մի շարք փողոցներ փակվել են, ինչպես նաև ոստիկանության վերահսկողության տակ են գտնվում կառավարական շենքերը և հաստատությունները։

Բողոքի ակցիան, որը նախապես կազմակերպվել է մի շարք ազգային ընկերությունների մասնավորեցման հակառակորդների կողմից, վերածվել է հզոր հակակառավարական հանրահավաքի, որի մասնակիցները պահանջում են վարչապետ Մատեո Ռենցիի հրաժարականը: