Վրաստանում սողանքի փլուզման պատճառով երեք մարդ է զոհվել


19:40 , 17 մայիս, 2014

o_521800

1in.am-ը գրում է.

Վրաստանի Դարիալի կիրճում սողանքի փլուզման հետևանքով երեք մարդ է զոհվել: Այս մասին է գրում Gazeta.ru-ն:

Նախնական տվյալներով՝ զոհվածները երեք թուրք մասնագետներ են, ովքեր աշխատել են ՀԷԿ-ի շինարարությունում: Մի քանի մարդ անհայտ կորած են համարվում, որոնողական աշխատանքներ են ընթանում: Հայտնի է, որ փլատակի տակ են ընկվել ռուս-վրացական սահմանի ուղղությամբ շարժվող ուղևորատար ավտոբուսներն ու մեքենաները:

Ներկա պահին կիրճում Թերեքի հեղեղման վտանգ չկա, չնայած սողանքային զանգվածները լցվել են գետի հունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սողանքի պատճառով փակվել է Վրաստանով անցնող «Հյուսիս-Հարավ» գազատարի հատվածը, դադարեցվել է ռուսական գազի մատակարարումը Հայաստան:

Վլադիկավկազում Թերեքի հեղեղման վտանգի պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել: