Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցներից 2 տուժածների վիրահատությունն ավարտվել է


18:46 , 17 մայիս, 2014

Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցներից 2 տուժածների վիրահատությունն ավարտվել է168.am-ը գրում է.

Այսօր Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով տուժածներից 2-ի՝  30-ամյա Նորայր Հարությունյանի և 72-ամյա Մնացական Սուքիասյանի, վիրահատությունն ավարտվել է և նրանց տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Այս մասին 168.am-ին ասաց թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը: Մյուս երեք վիրավորներին դեռ վիրահատության փուլում են: Կ. Սահակյանի խոսքով՝ Նորայր Հարությունյանի և Մնացական Սուքիասյանի վիրահատությունը նորմալ է ընթացել, նրանց վիճակը բավարար է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ