Ջուսը, Թինա Քեյը, Դինա Ակոպովնան, Վարդան Սարգսյանը, Արփինե Բեկջանյանը, Սոֆի Դանիելյանը՝ Օլգա Այվազյանի ծննդյան տարեդարձին (լուսանկարներ)


18:39 , 17 մայիս, 2014

Մայիսի 14-ին երգչուհի Օլգա Այվազյանը նշել է իր ծննդյան 35-ամյակը:

Ինչպե՞ս և ու՞մ  հետ է այդ օրն անցկացրել երգչուհին. ստացած շնորհավորանքների և իր կյանքի 35 տարիների ձեռքբերումների մասին ArmՏtar.am-ին պատմում է երգչուհին:  

«Սովորության համաձայն՝ առաջինը շնորհավորել են մայրս, քույրս և  հայրս, իսկ հետո, ինչպես միշտ, ժամը 24:00-ից հետո ինձ մտերիմ մարդիկ զանգերով են շնորհավորել: Աշխարհի տարբեր ծայրերից մեծ ուշադրության և ջերմ շնորհավորանքների արժանացա թե՛ երկրպագուներիցս, և թե՛  ընկերներիցս: Այդ օրը շատ եմ ստացել նվերներ և շնորհավորանքներ, բայց դրանցից և ոչ մեկը չեմ կարող առաձնձնացել, քանի որ բոլոր իմ ընկերների նվերները և շնորհավորաքները թանկ են ինձ համար: Նրանք սրտանց են անում և սրտանց էլ ուրախանում են ինձ հետ, իսկ դրանից մեծ նվեր ինձ համար չկա:  Չկար ձևականություն, ցուցադրական ոչ մի նշույլ, ամեն ինչ և ամենքն անկեղծ էին:

Ծննդյանս օրը նշել եմ ընկերական նեղ միջավայրում: Իմ տարեդարձները իրարից  չեն տարբերվում, և  այդ օրն էլ անցել է ուրախ, առանց միջադեպերի, նույնիսկ մարդկանց տարբեր ասպարեզներից լինելը չէր խանգարում մերվել, շփվել և ուրախ ժամանակ անցկացնել»:

Երբ երգչուհին խոսում է իր կյանքի ամենամեծ ձեռքբերումից..

Իմ կյանքի մեծ ձեռքբերումը, անկախ դիրքից և կյանքի ձեռքբերումներից, մարդ մնալն է, որը նկատում և գնահատում են բոլորը: Դրանից առավել կարևոր բան կարծում եմ, որ չկա:

Շարունակությունն` այստեղ