18:17 , 17 մայիս, 2014Esem.am-ը գրում է.
Երգչուհի Անահիտ Շահբազյանին հասարակությունը սկսեց ճանաչել «Հայաստանի ձայնը 2» նախագծից հետո, թեև մինչ այդ էլ նա երգում էր, անգամ, մասնակցել էր միջազգային փառատոնների: Այս փաստը խոստովանում է նաև երգչուհին` նշելով, որ նախագծին մասնակցում էր, ոչ թե սկսնակ երգիչ-երգչուհիների հետ մրցելու, այլ ճանաչում ձեռք բերելու համար: «Այդ առումով «Հայաստանի ձայնը» իսկապես շատ մեծ նշանակություն ունեցավ ինձ համար»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Անահիտը: Իսկ ահա առաջարկների քանակն ու որակը, երգչուհու փոխանցմամբ, չի փոխվել:

Երբ զրուցում էինք Անահիտի հետ, նա Երևանի ճանապարհին էր. վերադառնում էր Արցախից, որտեղ զորամասերում Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ Սիլվա Հակոբյանի, Համլետ Գևորգյանի, Մերի Մնջոյանի, Նարե Գրիգորյանի, Արթուր Կարապետյանի և Վիգեն Ահարոնյանի հետ համերգներ են ունեցել: «Մայիսը հաղթական ամիս է, հաղթական տրամադրությամբ ու ոգևորությամբ ներկայացանք»,- ասաց նա` հավելելով, որ փոքր-ինչ ճանապարհներից են հոգնել, սակայն լավ մարդկանցով շրջապատված լինելու փաստը փրկում է իրադրությունը:)
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ