17:26 , 17 մայիս, 2014Panorama.am-ը գրում է.
Վրաստանի տարածքի Դարիալի կիրճում տեղի ունեցած սողանքի պատճառով վնասվել է այդ տարածքով անցնող «Հյուսիս-Հարավ» գազատարը, որի պատճառով դադարեցվել է Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազը: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն:
«Վնասը կանխելու համար դեպքի վայրում կենտրոնացված արտակարգ իրավիճակների բրիգադները կատարում են վերականգնողական աշխատանքներ»,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչը:
Նշվում է, որ ճանապարհի վնասվելու պատճառով այդ հատվածի սողանքի պատճառով կասեցված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների շարժը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ