15:55 , 17 մայիս, 2014Tert.am-ը գրում է.
«Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը» առաջիկա օրերին մտադիր է Ռուսաստանին միանալու խնդրանք ներկայացնել. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ ուկրաինական "ОстроВ"-ի հղումով, այդ մասին հայտարարել է ինքնահռչակ հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայը։
Հարցին, թե ե՞րբ խնդրանքը պաշտոնապես կներկայացվի, Բորոդայը պատասխանել է, որ մոտ ապագայում։
Բացի այդ, Բորոդայը հաղորդել է, որ Դոնեցկը կդիմի Ռուսաստանին՝ խնդրելով դիվանագիտական հարաբերություններ հաստատել հանրապետության հետ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ