Արմեն Ալավերդյանը նշանակվել է ֆինանսների նախարարի տեղակալ


15:08 , 17 մայիս, 2014

Արմեն Ալավերդյանը նշանակվել է ֆինանսների նախարարի տեղակալPanorama.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արմեն Ալավերդյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։

ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Ալավերդյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կենսագրական տվյալներ.

Ծնվել է 1958 թ. հոկտեմբերի 9-ին, Մարտունու շրջանի Երանոս գյուղում:

Կրթություն

1966-1976 թթ. - Չարենցավանի թիվ 1 միջնակարգ դպրոց
1976-1980 թթ. - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանա-տնտեսագիտական ֆակուլտետ, տնտեսագետ
1983-1986 թթ. - Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա, 
1988 թ. - պաշտպանել է թեկնածուական թեզ` «Արտադրանքի որակի տեսական հիմքերը և դրա բարձրացման տնտեսական մեխանիզմները» թեմայով

Աշխատանքային գործունեություն

1982-1990 թթ. - Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քաղաքատնտեսության ամբիոն` ասիստենտ, ավագ դասախոս, դոցենտ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ