14:30 , 17 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Թբիլիսիում սկսվել է միասեռ ամուսնությունների հակառակորդների երթ՝ գրում է trend.az-ը:
Մի քանի հարյուր մարդ է հավաքվել Թբիլիսիի Մեծ համերգասրահին հարակից տարածքում: Նրանք բողոքում են միասեռ ամուսնությունների ու ֆեմինիզմի ծայրահեղ քարոզչության դեմ:
Միջոցառման կազմակերպիչ Բեկի Ցխաձեի խոսքով՝ ավանդական ընտանիքի պաշտպանների երթին են միացել նաև Վրաստանի շրջանների բնակիչները:
Վրաստանի կաթողիկոս Իլյա 2-րդը մայիսի 17-ը հայտարարել է Ընտանիքի ամրության ու ծնողների հարգանքի օր:
Ակցիայի մասնակիցները ուղևորվում են Սուրբ Երրորդության մայր տաճար՝ մասնակցելու պատարագին: