13:13 , 17 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Ուկրաինայի նախկին վարչապետ, Ուկրաինայում նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Յուլյա Տիմոշենկոն ներողություն է խնդրել, որ այդքան տղամարդկություն ու ուժ չի ունեցել, որ «նարնջագույն հեղափոխությունից» հետո ազատվի այնպիսի չարիքից, ինչպիսին օլիգարխիան է՝ հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:
Այս մասին Տիմոշենկոն հայտարարել է «Շուստեր Live» հեռուստաընկերության եթերում»:
Նա նաև հայտարարել է, որ իր՝ նախագահ ընտրվելու դեպքում ինքը «չի կիրառի երկակի ստանդարտներ»: