Իտալիայի նորաբաց լողափ մուտքն արգելվում է առանց շների


11:46 , 17 մայիս, 2014

85091in.am-ը գրում է.

Իտալիայի Ռիմինի քաղաքում լողափ է բացվել՝ նախատեսված միայն շների հետ այցելությունների համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Կենդանիների համար նախատեսված են տարբեր հյուրասիրություններ, հարմարություններ և ժամանցային միջոցառումներ: Նրանց տերերի համար բացվել է զովացուցիչ ըմպելիքների բար: Առանց ընտանի կենդանիների մարդկանց մուտքը լողափ արգելված է:

Rimini Dog-No Problem լողափում կան անձրևանոցներ, զուգարանախցիկներ և տարբեր հարմարություններ: Կա նաև ակտիվ հանգստի գոտի, որտեղ շները կարող են խաղալ միմյանց կամ տերերի հետ: Կա նույնիսկ լոգարան, որտեղ շներին կարելի է լողացնել Ադրիատիկ ծովում լողալուց հետո: