Ֆրանսիացիների ավելի քան 60%-ը մտադիր չէ քվեարկել Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններին. հարցում


10:27 , 17 մայիս, 2014

f800776f42f9a0ec276007dfd13013421in.am-ը գրում է.

Ֆրանսիայում Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններին ընտրողների մասնակցությունը խոստանում է լինել ռեկորդային ցածր: Le Figaro-ի հրապարակած հարցման համաձայն՝ քվեարկությունից ուղիղ մեկ շաբաթ առաջ ֆրանսիացիների 63 տոկոսը մտադիր չէ մասնակցել ընտրություններին: Եվրախորհրդարանի ընտրությունները կկայանան մայիսի 25-ին:

Ֆրանսիայում առավել հստակ լսելի են եվրասկեպտիկների ձայները: Աջ ծայրահեղական Ազգային ճակատը, որը հանդես է գալիս ազգային արժույթի վերադարձման օգտին և դեմ՝ եվրոպացի պաշտոնյաների թելադրանքին, ժողովրդականությամբ զգալիորեն գերազանցում է իշխող Սոցիալիստական կուսակցությանը՝ 22 տոկոսն ընդդեմ 16 տոկոսի:

Հարցման մասնակիցների մոտ 40 տոկոսը հայտարարել է, որ քննադատաբար են գնահատում նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքականությունը, և որ դա որոշիչ գործոն կդառնա Եվրախորհրդարանի ընտրության ժամանակ: