10:08 , 17 մայիս, 2014Panorama.am-ը գրում է.
Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա ավանի ածխահանքում օրեր առաջ տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով զոհված հանքափորների թիվը հասել է 298-ի: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը պաշտոնապես տեղեկացրել է էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Նախօրեին 1600-1800մ խորության հանքահորերից դուրս է բերվել 6 զոհի դի: Նշվում է, որ նրանց մեծ մասը մահացել է ածխածնի օքսիդի թունավորումից:
Աղետի գոտում` Սոմայում, 1000-ավոր քաղաքացիներ դիմել են զանգվածային բողոքի միջոցառումների: Թուրքական «Թարաֆ» պարբերականը տեղեկացնում է, որ ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ են օգտագործել: Կա չորս վիրավոր, այդ թվում 1 լրագրող: Ցուցարարների դժգոհությունն ու զայրույթն ուղղված է իշխանությունների ու վթարված ածխահանքը շահագործող «Սոմա Հոլդինգ»-ի դեմ, քանի որ վերջիններս օրինապես չեն ապահովել հանքարդյունաբերության պահանջներից բխող անվատնգության նորմերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ