Ջեքի Չանի կյանքի կանոնները


09:40 , 17 մայիս, 2014

Ջեքի Չանի կյանքի կանոններըLife.panorama.am-ը գրում է.

Պրոդյուսերներն ինձ անվանում են «անվախ», բայց դե դուք հո գիտեք, թե ինչ սուտասան են նրանք:  

Ուզում եք ինձ «խենթ» անվանել, խնդրեմ, բայց հանկարծ չփորձեք ինձ «հիմար» անվանել:  
 
Ինչ-որ տրյուկ անելուց հետո ես պարտադիր նայում եմ տեսախցիկին, որպեսզի մարդիկ վստահ լինեն, որ իմ բոլոր տրյուկները ես ինքս եմ կատարում:  
 
Վախն ապրում է իմ մեջ, քանի դեռ տեսախցիկը միացած չէ, երբ տեսախցիկը միանում է, ես պատրաստ եմ ամեն ինչի:  
 
Առաջ ես մտածում էի, որ առանց ոսկոր կոտրելու անհնար է լավ կինո նկարահանել, հիմա, կարծում եմ, որ հնարավոր է:  
 
Ես կցանկանայի դառնալ Ասիայի Ռոբերտ Դե Նիրոն, եթե կարելի է:  
 
Բոլորը ցանկանում են սուպերմեն լինել, իսկ նա պարզապես ցանկանում էր ապրել հասարակ մարդկային կյանքով:  
 
Ես ուզում եմ, որ ինձ հիշեն անվախ և ուրախ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ